Ամառը…

Published June 20, 2013 by Ստեղծագործողի կայք

Ամառը դա մի հրաշք է կարծես,

Որը թակում է դուռը բոլորի,
Ամառը արև է, նոր շունչ է կարծես,
Հիասքանչ հեքիաթ՝ առանց գրողի,
Պարահանդես է ամառը մի ճոխ,
Որտեղ պարում են տերև ու ծաղիկ
Երկնքից ընկած արևի մի շող,
Ծիրանենիներ, առատ բերք, բարիք,
Ամառը նոր կյանք է, ջրի մի կաթիլ,
Որը ընկնում է վարդի թերթերին,
Վարդի թերթիկ է նուրբ, հեզ, հմայիչ,
Ու կոշտ փշերով վարդ մի գեղեցիկ
Մեղու է կարծես փոքրիկ, գունավոր,
Որը նեկտար է հավաքում ծաղկից
Ու նեկտար է, նեկտար է, որից
Մեղր են պատրաստում համեղ ու բուժիչ,
Ամառը մեղր է, մեղրի մի կաթիլ,
Որը շողում է արևի լույսին
Ու կաթում է, կաթում է գետնին
Ծարոլով փոքրիկ գդալի միջին,
Ամառը գդալ է, մի գդալ փոքրիկ,
Որը ծածկված է մեղրով քաղցրահամ,
Որով ուտում են մուրաբա սեխիկ
Եւ վայելում են պաղպաղակ, ելակ,
Ամառն պաղպաղակ է,
Սառն, զովացուցիչ,
Որը հալվում է քո բերանում,
Որի համար ցանկացած երեխա
Նույնիսկ իր կյանքը չի խնայում
Երեխա է ամառը, փոքրիկ ու կայտառ
Ժպտերես, ուրախ ու միշտ երջանիկ,
Երջանկություն է ամառն իսկական
Ու միշտ անպակաս է ամառը մեզնից…
Հեղինակ` Մարիամ Մանսուրյան

Ստեփանավանի ծրագիր

Published June 9, 2013 by Ստեղծագործողի կայք

Խնդրում եմ հեքիաթի մրցույթի մասնակիցներին, որպեսզի ծրագրին ծանոթանալուց հետո իմ էլեկտրոնային հասցեին գրեն, իրենք մասնակցելու են արշավին, թե` ոչ:

Իմ Էլ. փոստի հասցեն-m.mansuryan@mskh.am

Հեռախոսահամար-095-42-46-91

Հարցերի դեպքում նամակ գրեք հետևյալ էլ. հասցեներին.

G.Eghoyan@mskh.am

m.mansuryan@mskh.am

Մեկնում-Ուրբաթ

Վերադարձ-Կիրակի

Երկօրյա ճամբար Ստեփանավանի սեյսմոլոգների ճամբար (տնակային հարմար պայմաններ), Դենտրոպարկի հարևանությամբ.

Մասնակիցները՝. Դպրոց-պարտեզի, 6-րդ դասարանի սովորող՝ Մարիամ Մանսուրյանի հեղինակային մրցույթի մասնակիցները

Անհրաժեշտ իրեր, պարագաներ.

Անկողին, ծածկոց, սրբիչ, ատամի մածուկ, խոզանակ, հիգիենայի այլ պարագաներ

Մարզական հագուստ, տաք հագուստ, գլխարկ, հարմար կոշիկներ

Ճանապարհի համար սնունդ

շշով ջուր

լապտեր

թվային անհատական միջոցներ

Ընդհանուրկարգ՝ պարտադիր բոլոր մասնակիցների համար

Նախապես ծանոթ լինել ծրագրին

Չուշանալ, պահպանել ներկայացված ժամանակացույցը

Գազավորված ըմպելիք, արևածաղիկ չբերել

Պահպանել անձնական և միջավայրի հիգիենայի կանոնները

Օր առաջին՝ 14.06.2013

Մեկնումը՝ Երևանից- 9.30 – Սուրբ Երրորդություն եկեղեցու մոտից

10.30-11.00 – կանգառ Ապարանի Գնդունիկ խանութի մոտ (տաք հացի գնում, նախաճաշ)

12.00 -12.30– կանգառ Արճուտ գյուղի մոտ

13.30 – Լոռե բերդ

15.00 – ճանապարհ դեպի Դենտրոպարկի մոտ գտնվող սեյսմոկայանի տնակային ճամբար

15.30 – ժամանում ճամբար, ընդհանուր հավաք, տեղավորում սենյակներում

16.00– ճաշ

16.30 – զբոսանք Դենտրոպարկում, բուսաբանական նախագծի սկիզբ

20.00 – ընթրիք

20.30 – օրվա ամփոփում, կայքի սպասարկում, հաջորդ օրվա քննարկում

22.30–քուն

Օր երկրորդ՝ 05.06.2013

7.30 – արթնացում

7.30-8.00 – հիգիենայի ժամ, սենյակների հարդարում

8.30 – նախաճաշ

9.00- արշավ դեպի Արջասար

12.00 – 13.00 –հետդարձ ճամբար

13.00 – 14.00 – հանգիստ, նյութերի ներբեռնում, տեխնիկայի լիցքավորում

14.30 – ճաշ

15.00 -Դենտրոպարկ- Ֆոտոպլեներ-հեքիաթ նախագիծ, նկարահանումներ

17.30 – զբոսանք Ստեփանավան քաղաքում

20.00 -ընթրիք

20.30 – նյութերի պատրաստում, կայքի սպասարկում, հեքիաթների լուսաբանում, բննարկում, խաղեր

22.30 – քուն

Օր երրորդ՝ 06.06.2013

7.30 – արթնացում

7.30-8.00 – հիգիենայի ժամ, սենյակների հարդարում

8.30 – նախաճաշ

9.00- արշավ դեպի Դորբատավանք

12.00 – 13.00 –հետդարձ ճամբար

13.00 – 14.00 – ճաշ

14.30 – Դենտրոպարկ- Ֆոտոպլեներ-հեքիաթ նախագիծ, նկարահանումներ

16.00 – վերադարձ Երևան

18.30 –Երևան

Վարձ-5000 դր

Իմ ստեղծագործած թարս հեքիաթը

Published June 9, 2013 by Ստեղծագործողի կայք

Հեքիաթի թարսությունը կայանում է նրանում, որ այն գրված է վերջից սկիզբ,այսինքն եթե դուք ուզում եք կարդալ վերջին նախադասուրյունը, պետք է կարդաք առաջինը, իսկ եթե առաջինը` վերջինը:

Նարեկը քնեց… Քնեց ու չզղջաց, որովհետև նա տեսավ մի լավ երազ, նա զգաց, թե ինչ հրաշք բան է քնելը և հասկացավ, թե ինչքան լավ կլիներ, եթե ամեն օր քներ և տեսներ երազներ, ինչքան կախարդական բաներ կիմանար միայն երազների շնորհիվ: Նարեկը ինքն իրեն ասաց. <<Էսպես չի կարելի, բոլոր մարդիկ էլ ինչ-որ բանից վախենում են, սակայն իրենց կամքի ուժով կարողանում են հաղթահարել վախը, ես էլ պետք հավաքեմ ամբողջ ուժս և քնեմ: Երեկոյան նա եկավ տուն, պարկեց անկողնուն… Սակայն նա շատ էր վախենում: Հանկարծ Նարեկը զգաց, որ ինքն էլ է ուզում երազ տեսնել, թեկուզ վատ երազ, որովհետև նրան սկսեցին հետաքրքրել երազները: Մի օր տղաներով բակում կանգնած էին և Կարենը սկսեց պատմել իր երազը. <<Ես քնած էի, հանկարծ արթնացա և տեսա, որ ընկել եմ մի կախարդական աշխարհ, որի թագավորը ես եմ, այնտեղ կային գունավոր ջրվեժներ, երկնքից պաղպաղակներ էին թափվում, մարդիկ շատ բարի էին և այդ աշխարհը ուրախ էր>>: Նրա անքնության պատճառը այն էր, որ մի անգամ տեսել էր շատ վախենալու երազ. <<Նարեկը իր ընտանիքի հետ նստած նայում էր հեռուստացույց, հանկարծ նրա ընտանիքի անդամները անհետացան և նրանց փոխարեն հայտնվեցին գայլեր, որոնք ուզում էին հոշոտել նրան, իսկ պատուհանից անընդհատ հայտնվում էին նոր գայլեր>>, հենց այս երազն էր, որ չէր թողնում Նարեկին քնել: Կարենի և Նարեկի միակ տարբերությունը այն էր, որ Կարենը ամեն օր քնում էր, ու տեսնում հետաքրքիր երազներ, իսկ Նարեկը` ոչ: Նրանք իրար շատ նման էին` երկուսն էլ սիրում էին հեծանիվ քշել, շախմատ խաղալ, տնային հանձնարարությւններ անել, ուտել Նարեկի մայրիկի պատրաստած տորթերը, իրար գաղտնիքներ պաքտմել… Կային-չկային երկու մոտիկ ընկերներ կային, մեկի անունը Նարեկ, մյուսինը` Կարեն:

Երազ

Սա էլ հեքիաթի ոչ թարս տարբերակը:

Երազ

Կային-չկային երկու մոտիկ ընկերներ կային, մեկի անունը Նարեկ, մյուսինը` Կարեն: Նրանք իրար շատ նման էին` երկուսն էլ սիրում էին հեծանիվ քշել, շախմատ խաղալ, տնային հանձնարարությւններ անել, ուտել Նարեկի մայրիկի պատրաստած տորթերը, իրար գաղտնիքներ պաքտմել… Կարենի և Նարեկի միակ տարբերությունը այն էր, որ Կարենը ամեն օր քնում էր, ու տեսնում հետաքրքիր երազներ, իսկ Նարեկը` ոչ: Նրա անքնության պատճառը այն էր, որ մի անգամ տեսել էր շատ վախենալու երազ. <<Նարեկը իր ընտանիքի հետ նստած նայում էր հեռուստացույց, հանկարծ նրա ընտանիքի անդամները անհետացան և նրանց փոխարեն հայտնվեցին գայլեր, որոնք ուզում էին հոշոտել նրան, իսկ պատուհանից անընդհատ հայտնվում էին նոր գայլեր>>, հենց այս երազն էր, որ չէր թողնում Նարեկին քնել:  Մի օր տղաներով բակում կանգնած էին և Կարենը սկսեց պատմել իր երազը. <<Ես քնած էի, հանկարծ արթնացա և տեսա, որ ընկել եմ մի կախարդական աշխարհ, որի թագավորը ես եմ, այնտեղ կային գունավոր ջրվեժներ, երկնքից պաղպաղակներ էին թափվում, մարդիկ շատ բարի էին և այդ աշխարհը ուրախ էր>>: Նարեկը հանկարծ զգաց, որ ինքն էլ է ուզում երազ տեսնել, թեկուզ վատ երազ, որովհետև նրան սկսեցին հետաքրքրել երազները: Երեկոյան նա եկավ տուն, պարկեց անկողնուն… Սակայն նա շատ էր վախենում: Նարեկը ինքն իրեն ասաց. <<Էսպես չի կարելի, բոլոր մարդիկ էլ ինչ-որ բանից վախենում են, սակայն իրենց կամքի ուժով կարողանում են հաղթահարել վախը, ես էլ պետք հավաքեմ ամբողջ ուժս և քնեմ: Նարեկը քնեց… Քնեց ու չզղջաց, որովհետև նա տեսավ մի լավ երազ, նա զգաց, թե ինչ հրաշք բան է քնելը և հասկացավ, թե ինչքան լավ կլիներ, եթե ամեն օր քներ և տեսներ երազներ, ինչքան կախարդական բաներ կիմանար միայն երազների շնորհիվ:

Ստեղծագործում է Աննա Գսպոյանը-Մթնշաղի անուրջներից

Published May 21, 2013 by Ստեղծագործողի կայք
Ինձ չես սիրում, ուրիշին,
Ուրիշին ես սիրում դու –
Եվ անզոր է ու չնչին
Քո դեմ տանջանքն իմ հոգու.
 
Դու անցնում ես ամեն օր,
Անցնում, ինձ չես նկատում, –
Եվ դարձել եմ ես սովոր
Քամահրանքիդ անհատնում.
 
Քեզ խոնարհ, ամեն անգամ
Գլուխ եմ տալիս խոնարհ,
Բայց ես աղքատ եմ այնքան,
Այնքան թշվառ քեզ համար.
 
Ամենքինն ես, իմը չես,
Ամենքին ես սիրում դու.
Ախ, ոսկով են գնում քեզ,
Անհաս ցնորք իմ հոգու …
Ցնորք  բանաստեղծության մեջ հեղինակը ամփոփում է իր հույզերն ու ապրումները: Տողերից պարզ է դառնում, որ քնարական հերոսը շատ լավ գիտի, թե անտեսված լինելը ինչպիսի անբուժելի ցավ է,  նա զգացել է, թե ինչ է նշանակում արհամարհված ու մերժված լինել, մերժված  այնպիսի մարդու կողմից, ում կյանքիցդ ամենաշատն ես սիրում: Բանաստեղծությունը ընթերցելիս ակնհայտ երևում է, որ տողերը դառը կսկիծով եւ խոր զգացումով են «փորագրվել», ինչպես արցունքներն են ագահությամբ թափվում այն ​​մարդու աչքերից, ով մի քանի տարի լաց չի եղել, այնպես էլ քնարական հերոսի ցաված սրտից են դուրս թռչում այն ​​դառը ու խորթ բառերը, որոնք յուրաքանչյուրիս ստիպում են կիսել նրա ցավը:
Քնարական հերոսը պատմում է, թե ինչպես է «նա» անտեսում իր սերը, իր վրա ուշք չի դարձնում, անցնում է իր կողքով եւ անգամ վրան չի նայում, նա սովորել «նրա» արհամարհնքին եւ այլեւս ուժ չունի պայքարելու այն սիրո համար, որը այդքան անհաս է եւ անիրական: Բանսատեղծության տողերում քնարական հերոսը նշում է, թե որքան թշվառ է «նրա» համար, որ աղքատ է ամենքից, քանզի «նա» ամենքին սիրում է եւ ամենքին հասանելի է, բայց իրեն անհաս:
Եվ ի վերջո համոզվում է, որ իր տանջանքը, իր պայքարն ու ձգտումները զուր են եւ ապարդյուն: նա ցավով նշում է, որ «նա» իրեն երբեք չի հասնի, որովհետեւ «նա» այնքան վեր է իրենից, իր խղճուկ ու թշվառ եսից, որ մյուսները կարողանում են «նրան» գերել ու նվաճել ոսկով ու հարստությամբ, իսկ նա իր անարժեք ու անգին սիրով փորձում է հասնել նրան:
Քո աչքերի դեմ իմ աչքերը`կույր,
Կա քո հոգու մեջ անթափանց մի մութ,
Քո մութ հայացքում կա մի քնքուշ սուտ `
Քեզ միշտ թաքցնող մի նուրբ վարագույր ….
 
Փակ են քո սրտի հեռուներն իմ դեմ,
Հավետ քեզ կապված `քեզ օտար եմ ես,
Երբ խենթ խնդությամբ փայփայում եմ քեզ `
Եվ սիրում եմ քեզ եւ քեզ չգիտեմ:
 
Փակ են քո սրտի հեռուներն իմ դեմ,
Քո աչքերի դեմ իմ աչքերը `կույր,
Քո հոգու վրա կա մի վարագույր, –
Ով ես դու, ով ես, – բնավ չգիտեմ ……

Այս բանաստեղծության մեջ քնարական հերոսը փորձում է ճանաչել մեկին ում շատ մոտ է, բայց  միևնույն ժամանակ  հեռու:  Նա ուզում է թափանցել «նրա» անթափանց աշխարհը, հասկանալ «նրան», բայց ապարդյուն: Քնարական հերոսը կարծես կուրացել է և ոչինչ չի կարողանում տեսնել, չի կարողանում մերկացնել «նրան» և բացահայտել այդքան երանելի գաղտնիքները, որոնցով «նա» պարուրել է ինքն իրեն,  ծածկվել մուգ և անթափանց վարագույրով, իր շուրջը սև ներկել ՝ թույլ չտալով քնարական հերոսին մոտ գալ և մտերմանալ իր հետ: Քնարական հերոսը անտեսանելի թելով կապված է «նրա »հետ, բայց «նրա» համար  օտար է ու խորթ:  «Նա» փակել է բոլոր իր մոտ բերող ճանապարհները քնարական հերոսի առաջ, անդադար տանջում է վերջինիս՝ սղոցելով սիրտը: Բայց այնումենայնիվ քնարական հերոսը շարունակում է սիրել «նրան»՝ օտար ծանոթին, ջերմությամբ լցվել «նրա» հանդեպ, տենչալ «նրան» և երազել այն մասին, երբ «նա» կդառնա իրեն շատ մտերիմ:

Ստեղծագործում է Աննա Գսպոյանը-Այնպես եմ ուզում աչքերիդ նայել

Published May 19, 2013 by Ստեղծագործողի կայք

Այնպես եմ ուզում աչքերիդ նայել,
Բայց վախենում եմ հանկարծ բանտարկվել,
Աչքերդ ամուր ճաղեր են բերդի,
Աչքերդ շղթա ձիգ կապանքներից,
Որ շղթայվում եմ նրանց նայելիս:

Դու այնքան անմեղ, այնքան մանկական,
Միայն աչքերդ խորթ ու թունավոր,
Նրանց ներարկած թույնի դեմ անգամ
Չկա հակաթույն:

Եվ քո աչքերը այնքան մահացու,
Եվ քո աչքերը աչք են սղոցում,
Իմ կյանքը դնել զոհասեղանին ես չեմ կամենում,
Չէ, վախենում եմ, ես սղոցվելուց շատ եմ վախենում:

Ստեղծագործում է Աննա Գսպոյանը-Ես մինչև հիմա քեզ չեմ մոռացել

Published May 19, 2013 by Ստեղծագործողի կայք

Եվ ստել եմ ես, երբ ասել եմ մոռացել եմ քեզ…
Ես մինչև հիմա քեզ չեմ մոռացել:
Մոռանալու համար պետք է չհիշել,
Բայց ամեն վարկյան ես քեզ եմ հիշում,
Եվ ամեն վարկյանս դառնում է հիշողություն…

Պատահում է այնպես, որ կենցաղով ընկած,
Մոռանում եմ հիշել ես քեզ հանկարծ,
Եվ նախատում եմ ինքս ինձ այնպես,
Ինչպես ուսուցչուհին այն աշակերտին,
Ով մոռացել էր դասը սովորել:

Դու ինձ համար մի դաս ես դարձել,
Ես քեզ ամբողջությամբ անգիր եմ արել,
Քո փոփոխական հայացքը կշռել,
Եվ ամեն կշռումից նույն թիվը ստացել:

Բայց ափսոս երբեք չեմ համարձակվել
Դնել մեր սերը կշռաքարին,
Քանզի մինչև հիմա չգիտեմ,
Սիրում ես արդո՞ք, սիրու՞մ ես դու ինձ:

Իսկ սիրու՞մ եմ ես քեզ, ևս չգիտեմ,
Ես որ սովորել եմ քեզ չմոռանալ,
Դու որ դարձել ես պարտականություն,
Հիշել է քեզ պետք և ամեն վարկյան:

Ստեղծագործում է Աննա Գսպոյանը-Մինչև հանդիպում երջանկություն

Published May 19, 2013 by Ստեղծագործողի կայք
Ես քեզ էի սպասում մութ կայարանում,
Որտեղ հաճախ եմ հրաժեշտ տալիս,
Դու առանց ճամպրուկի գնացք ես նստում,
Իսկ ես առանց քեզ ապրում եմ նորից:
Դու բարձրանում ես վագոնը քո հին,
Եվ խոստանում, որ կվերադառնաս,
Իսկ ես սպասում եմ կրկին ու կրկին
Քո վերադարձին այդքան ուշացած:
Ես չեմ հասկանում ինչու՞ ես գալիս և ինչու՞ գնում,
Ինչու՞ ես ստիպում տառապել նորից,
Հրաժեշտը միշտ ցավոտ է լինում,
Բայց ցնծում եմ ես՝ քեզ հանդիպելիս:
Հիմա դու չկաս իմ երջանկություն,
Ես քեզ երեկ եմ հրաժեշտ տվել,
Եվ ամեն անգամ մութ կայարանում,
Սպասում եմ քեզ, որ դիմավորեմ: